Բավ է պառակտվել
10-01-2022 12:32

Ղազախստանում անկարգությունների արդյունքում շուրջ 8 հազար մարդ է ձերբակալվել

Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդու են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված։

Այս մասին երկուշաբթի հայտնել է օպերատիվ շտաբի Telegram-ալիքը, որը Ղազախստանի գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունն է հրապարակում։

«Ողջ երկրում ձերբակալվել է 7939 մարդ։ Իրավապահներն Ազգային գվարդիայի և Ալմաթայի հատուկ նշանակության ուժերի զինծառայողների հետ համատեղ 207 մարդու են ձերբակալել երկու շուկայում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկաններն առգրավել են հինգ գողացված ավտոմեքենա, գողացված ապրանքանյութական արժեքներ, երկու միավոր ողորկափող և չորս միավոր սառը զենք։