Կեմերովոյի շրջանում երկհարկանի շենքի փլուզման հետևանքով յոթ մարդ վիրավորվել են, հաղորդում է տարածաշրջանային վարչության քննչական կոմիտեն: Վարչությունում հայտնել են որ փլուզված շենքում խանութներ են տեղակայված: Ըստ նախնական տվյալների, փլուզվել է երկրորդ հարկի տանիքն ու առաստաղը: Վիրավորներից չորսը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում: Փլուզման պատճառը դեռևս անհայտ է:
Բավ է պառակտվել