Ուկրաինայի Խարկով քաղաքի Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կբացվի:
Ինչպես հայտնել են Հայկական ազգային քաղաքային համայնքից՝ հուշարձանի բացումից հետո եկեղեցում պատարագ կմատուցվի։
Նույն օրը՝ ապրիլի 24-ին, Ուկրաինայում առաջին անգամ տեղի կունենա «Անցյալի արձագանքները» ֆիլմի պրեմիերան և լուսանկարների ցուցադրություն։ Միջոցառումը կանցկացվի «Խարկով» հյուրանոցի գիտաժողովների սրահում։ Այնուհետ կկայանա մամուլի ասուլիս։
Մինչ այդ «Բուզոկ» ցուցասրահում կբացվի «1.5 մլն-ից մեկը» խորագրով ցուցահանդես։
Բավ է պառակտվել