Բավ է պառակտվել
23-06-2021 16:20

Կրեմլում հնարավոր են համարել խտրական վերաբերմունքը COVID-19- ի դեմ չպատվաստված ռուսաստանցիների նկատմամբ

COVID-19- ի նկատմամբ իմունիտետ չունեցող քաղաքացիները վտանգ կներկայացնեն շրջապատի համար, և այս առումով որոշ խտրականություններ անխուսափելի են: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել էր ՌԴ պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «չպատվաստվածների նկատմամբ խտրականության» մասին հայտարարությունները:

«Իրականությունն այն է, որ խտրականությունն անխուսափելիորեն կլինի: Իմունիտետ չունեցող և չպատվաստված մարդիկ չեն կարողանա աշխատել բոլոր բնագավառներում: Դա անհնար է: Դա սպառնալիք կլինի մյուսների համար», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողներից մեկը Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է հնարավոր իրավիճակների վրա, երբ հիվանդությունից հետո իմունիտետ ձեռք բերած անձը խտրականության ենթարկվի պատվաստումների բացակայության պատճառով։ «Սա պահանջում է շատ լուրջ քննարկում, - համաձայնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղարն: - Այս իրավիճակը շատ կարևոր է»:

Իրոք, շարունակել է Պեսկովը, եվրոպական շատ երկրներ այժմ հաշվի են առնում ոչ միայն պատվաստման փաստը, այլ նաև կովիդի նկատմամբ իմունիտետի առկայությունը: «Բայց ընդհհանրապես, պետք է խոստովանել, որ աշխարհը դեռևս չի մշակել այդ առումով որևէ միասնական մոտեցում և չափանիշ», - ասել է նա:

Կորոնավիրուսի վարքն այնքան անսովոր է, որ դրա նկատմամբ իմունիտետ չունեցող մարդիկ այսպես թե այնպես կհայտնվեն անբարենպաստ իրավիճակում, հավելել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան ասել էր, որ բազմաթիվ բողոքներ է ստանում COVID-19-ի դեմ չպատվաստված անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի առնրությամբ։ Իրավունքների սահմանափակոմների միջոցով պատվաստումների խթանումը նա անվանել է «կեղտոտ խաղ»:

«Մենք տեսել ենք այդ հայտարարությունն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչւ՝ ի պատասխան խնդիրը մեկնաբանելու խնդրանքի։ շ

Ըստ Պեսկովի, իհարկե, դա գործառնական շտաբում քննարկման առիթ է: Այնուամենայնիվ, շարունակեց նա, ներկայիս կորոնավիրուսային իրավիճակը պահանջում է ակտիվ գործողություններ:

«Վիրուսի վարքն այնքան անսովոր է, որ այսպես թե այնպես, նրանք, ովքեր չեն պատվաստվել, և նրանք, ովքեր չունեն հակամարմիններ, չունեն իմունիտետ, կհայտնվեն ավելի քիչ շահեկան դիրքում, քան նրանք, ովքեր ունեն իմունիտետ կամ հիվանդանալուց կամ պատվաստվելուց հետո», - ասաց նախագահի մամլո քարտուղարը:

Նա նշեց, որ սա այն իրականությունն է, որում այժմ ապրում է աշխարհը, և որում «մենք ստիպված կլինենք ապրել տեսանելի ապագայում»: Այնուամենայնիվ, շարունակեց Կրեմլի երկայացուցիչը, քաղաքացիների պատվաստումն ինքնանպատակ չէ:

«Ինքնանպատակն իմունիտետն է, սա իմունիզացիա է: [Դա] առաջանում է կա՛մ պատվաստվելու, կա՛մ այս հիվանդությամբ հիվանդանալու և օրգանիզմի համապատասխան իմունային պատասխանը ստանալու միջոցով: Հավանաբար, սա շտաբի կողմից շատ ուշադիր քննարկման առիթ է»- եզրափակել է Պեսկովը: