Բավ է պառակտվել
24-03-2019 14:02

Լոռու մարզում հրաձգության արդյուքնում վիրավորվել են նախկին գյուղապետի որդին և ներկայիս գյուղապետի հայրը

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի Լոռու մարզում:

Ժամը 20։10-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից։ Շենավան են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը, քննչական կոմիտեի ներկայացուցիչներն, ինչպես նաև Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։ Հարուցվել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

Ոստիկանններն ու քննիչները պարզում են վիրավորների ինքնությունը, որոնցից երկուսը տեղափոխվել են Վանաձորի բուժկենտրոն, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները:

Օպերատիվ աշխատակիցները՝ սանրելով տարածքը, դեպքի վայրում հայտնաբերել են “Մակարով” տեսակի ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ: Հայտնաբերվել են նաև հրացանից արձակված գործարանային արտադրության պարկուճներ և արնանման հետքեր:

“Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ վիրավորներն են՝ նույն գյուղի բնակիչներ, 22-ամյա Արմեն Դունամալյանը, 53-ամյա Հայկ Դունամալյանը և 31-ամյա Իշխան Դունամալյանը”,- նշվել է հաղորդագրությունում:

Թերթի տվյալներով, Իշխան Դունամալյանը նախկին գյուղապետի որդին է, իսկ Հայկ Դունամալյանը` գործող գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Դունամալյանի հայրը: