Սևանա լճի ծաղկումը վտանգավոր է ոչ միայն լճի համար, այլ նաև մարդկանց ու Սևանում գտնվող կենդանական աշխարհի։ Սևանում` նավի վրա ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտաաություն արեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը` հայտնելով, որ Սևանի ծաղկման գործընթացը կանգ չի առել։
Հարցին, թե խեցգետինի պաշարների նավզման պատճառը ո՞րն է` Ղուկասյանը պատասխանեց, որ նրանց մոտ հիվանդություն է տարածվել` ժանգախտ։ Դա խրոնիկ սնկային հիվանդություն է, որը կարող է 30-80 տոկոս խեցգետնի պաշարների կրճատման պատճառ դառնալ։ Այս պահին նույնպես խեցգետնի պաշարների շարունակաբար նվազում կա։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն էլ այսօր ընթացող ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Սևանի մաքրման աշխատանքները շարունակվում են. 2019-ին Վարդենիսի հատվածում ջրի տակ մնացած 100 հա անտառածածկ տարածք է մաքրվել, իսկ այս տարի` արդեն իսկ 50 հա տարածք։
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը էլ նշեց, որ Սևանա լճում գործում է կենսաբանական մաքրման 17 կայան, իսկ ահա ափամերձ տարածքներում ունենք մոտ 300 oբյեկտ։
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատր Վահե Ջիլավյանն էլ հերթին անդրադառնալով Սևանա լճում սիգի պաշարների հարցին ՝ նշեց,որ «Կառավարության որոշմամբ արդեն իսկ նախաձեռնել են այս տարվա առաջին արդյունագործական որսը:Թույլատրել են 200 տոննա սիգի որս իրականացնել: «Շուրջ 150 դիմում ունենք, մոտակա 10 օրվա ընթացքում պայմանագրերը կկնքվեն: Որևէ այլ ձկնատեսակի համար օրինական որս չի թույլատրվել», - ասաց բանախոսը:
Անդրադառնալով Սևանում լողալու հետ կապված սահմանափակումներին,ասաց,որ այդպիքի սահմանափակում չկա, ու մարդիկ իրենք չեն ցանկանանում կանաչած հատվածներում լողալ։
«Իսկ փոքր Սևանում, որտեղ հիմնական լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու խնդիր չունենք», - ասաց Ջիլավյանը։