Բավ է պառակտվել
02-07-2020 20:10

Առանց ջերմության ու մեկ քննությամբ կարող են ԲՈՒՀ ընդունվել

Միլենա Կարապետյանը դիմակով քննական սենյակ է պատրաստվում մուտք գործել, բայց դռների մոտ նրա դիմակը փոխարինվում է նորով։ Դիմակային այս փոխանակումը բխում է համավարկային կանոներից։ Դիմակի փոխանակումից հետո ջերմաչափվում է, ստանում է նոր գրիչ մուտք գործում քննասենյակ։ Միլենան 2012 դիմորդներից մեկն է, որ այսօր պատրաստվում է քննություն հանձնել օտար լեզվից։
Հայաստանում այսօր անցկացվել է միասնական առաջին քննությանը, այն օտար լեզուներից էր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ իտալերեն։ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց չնայած համավարակով պայմանավորված մեծ լարվածությանը՝ բայց ամեն ինչ նորմալ հունով է ընթացել։ Բոլորին նախապես ստուգել են, ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով։
«Քննակենտրոն մուտք գործելիս դիմորդները ջերմաչափվելու են, հնարավոր է մինչեւ 2-3 անգամ, որպեսզի ջերմության առկայության դեպքում համոզվեն՝ դա վիրուսի՞, թե արեւի տակ կանգնելու հետեւանք է։ Եթե արդյունքում միեւնույն է այն բարձր լիներ, տվյալ անձն այս տարի չէր մասնակցելու քննությանը»,–ասաց Խաչանուշ Գրիգորյանը։
Նշենք, որ այս տարի համավարակով պայմանավորված` քննություններն ընթանալու են մեկ փուլով, և դիմորդները վերահանձնելու հնարավորություն չեն ունենալու։ Բայց նրանք կկարողանան բուհ ընդունվել միայն մեկ քննություն հանձնելով։

Քննական պրոցեսին հետևող ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագողների հետ զրույցում նշեց, որ սպասվածից ավելի հարթ է ընթացել ամեն ինչ։
Այս տարի ամենաշատը հայտարագրվել էին ռուսաց լեզվից, իսկ պարսկերեն քննություն հանձնելու համար որևէ դիմորդ չի հայտագրվել:
«Ամեն տարի ամենաշատը հանձնում էին քննություն հայոց լեզվից, այս տարի մեկ քննությունով պայմանավորված ավելի շատ հայտարագրել են մաթեմատիկայից,՝ 5412 հոգի, հայոց լեզու 1749, Ֆիզիկա 197, քիմիա 394, աշխարհագրություն 286, կենասբանութուն 1112։
«Օտար լեզուներից այս քննության ընթացքում որեւէ կենտրոնից ահազանգ չի եղել թեստում վրիպակներ լինելու հետ կապված, ինչը, մամուլի քարտուղարի պնդմամբ, ամեն տարի լինում էր։ Քննության ընթացքում, ըստ նրա, թեստի հեղինակը մասնագետների հետ նստած սպասում է զանգերի, որպեսզի վրիպակներ լինելու դեպքում՝ իրենց հետ կապվեն, սակայն ահազանգ չի եղել թեստերի ոչ մի տարբերակի վերաբերյալ»:
Քննության արդյունքները հայտնի կլինեն քննության երրորդ օրը։ Արդյունքները հասանելի կլինեն քննակենտրոններում, և գործող կարգի համաձայն երրորդ օրվանից հետո 24 ժամվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել, բայց առցանց:
Հավելենք, որ այսօր Երեւանում ու մարզերում գործել է 24 քննական կենտրոն, իսկ ընդհանուր հանրապետությունում ձեւավորված կենտրոնները 47-ն են, 4 քննական կենտրոն էլ եղել է Արցախում։ Հաջորդը կլինի «Հայոց պատմություն» առարկայի քննությունը, որը կկայանա հուլիսի 4-ին։

 

 

Արմինե Գևորգյան