Բավ է պառակտվել
14-08-2022 19:30

Հայաստանի ԱԻՆ ահազանգեր են ստացվել մետրոյում, եկեղեցում և այլ օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին։ Կատարվում է տարհանում

Փրկարարները ստուգում են Երևանում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին բազմաթիվ ահազանգեր։

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում (Հայաստանի Ազգային ժողովի շենք՝ խմբ.), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայրեր են մեկնել կինոլոգիական և ինժեներասակրավորական խմբերը։

«Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր էին ստացվել մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։