Բավ է պառակտվել
15-02-2021 16:31

ԱԻՆ-ը հերքում է Հայաստանում «ուժեղ երկրաշարժի» մասին լուրերը

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մեկնաբանել է երկրում սպասվող «ուժեղ երկրաշարժի» մասին լոիրերը։

Հայաստանում ուժեղ և մոտալուտ երկրաշարժի մասին լուրերն անհիմն են, հայտնում է հանրապետության ԱԻՆ-ի մամլո ծառայությունը։

Նման լուրեր ակտիվորեն շրջանառվում են համացանցում։ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը։

«Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի ու խուճապի տարածմանը, հետևել բացառապես Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրություններին», - ասված է հայտարարության մեջ:

Շաբաթ շաբաթ ցերեկը Հայաստանում գրանցվել է երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Երևանից 8կմ հարավ-արևելք, 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնում երկրաշարժի հզորությունը կազմել է 6-7 բալ, Երևանում՝ 5-6 բալ։

Գրանցվել են տասնյակ հետցնցումներ: Երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է նվազել։ Նույնատիպ ցնցումներն են տեղի են ունեցել ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Սևանա լճի ափին՝ Շորժա գյուղի մոտակայքում: