Բավ է պառակտվել
29-05-2020 15:21

Մոսկվայի քաղաքապետարանը հայտնել է կարանտինը մեղմելու հաջորդ փուլի ժամկետները

Կարանտինը մեղմելու հաջորդ փուլը Մոսկվայում կարող է սկսվել երկու շաբաթից, հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։ “Ռոսիա-24” հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում նա մեկնաբանել է քաղաքապետարանի վերջին որոշումները ժամանակացույցով զբոսնելու թույլտվության վերաբերյալ։

“Ամենից վտանգավորը հիմա մարդկային կուտակումներն են հասարակական վայրերում։ Այդ պատճառով մենք ստիպված էինք որոշակի ժամանակացույց սահմանել”,- ասել է Ռակովան։

“Զբոսանքի ռեժիմն առաջին հայացքից կարող է բարդ և տարօրինակ թվալ։ Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր տան զբոսանքի ժամանակացույց կախելը կարող է զարմանք հարուցել։ Սակայն ի՞նչ կլինի, եթե զբոսանքները կարոտած բոլոր մոսկվացիները միաժամանակ դուրս գան։ Մենք շատ ենք վախենում նման իրավիճակից։ Մենք բոլորս միասին ոչ մի դեպքում չպետք է թույլատրենք համաճարակաբանական իրավիճակի վատթարացում, ուստի խնդրում ենք մի փոքր էլ համբերել, տեսնել, թե ինչպե՞ս կգործի այս ռեժիմը երկու շաբաթվա ընթացքում։ Եվ եթե հիվանդության աճ չնկատվի, եթե իրավիճակը միայն բարելավվի՝ հնարավոր կլինի անցնել մեղմացումների հաջորդ փուլին”,- պարզաբանել է փոխքաղաքապետը։

Ռակովան հավելել է, որ ավելի լավ է դանդաղ, աստիճանաբար, բայց հաստատտուն գնալ քաղաքի բացմանը, քան նահանջել, ինչի օրինակը հաճախ կարելի տեսնել այլ երկրներում։