Բավ է պառակտվել
22-05-2023 11:07

Քաղաքապետարանում կարծում են, որ Նուբարաշենի աղբանոցում բռնկված հրդեհը մարելու համար կպահանջվի ևս մեկ շաբաթ

Նուբարաշենի աղբանոցում հրդեհը մարելու համար կպահանջվի ևս մեկ շաբաթ, կարծում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Այսօր հրդեհի արձանագրման հինգերորդ օրն է։ Սկզբում հրդեհը տեղային էր, հետո կրակը տարածվեց ամբողջ պարագծով։ Երեկ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց»,- քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Արեյանը։

Նրա խոսքով, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, և եթե իրատեսորեն գնահատենք իրավիճակը, ապա ևս մեկ շաբաթ կպահանջվի հրդեհը վերջնականապես մարելու և ծուխը վերացնելու համար։ Արեյանն առաջարկեց արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի իրականացմանը։

Իր հերթին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է և առաջարկեց գործընկերներին այսօրվա երկորրդ կեսին շրջայց կատարել, տեղում ծանոթանալ իրավիճակին։

Նուբարաշեն համայնքում գտնվող աղբանոցում հրդեհը սկսվել է մայիսի 18-ին, հրդեհի տարածքը, վերջին տվյալներով, շաբաթ օրը հասել է 1000 քմ. Առանձին օջախներով այրվում է շինարարական և կենցաղային աղբ։

Երևանի Նուբարաշենի աղբավայրը շարունակում է ծխել, հրդեհի տարածքը մոտ 5 հա է
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։