Բավ է պառակտվել
10-12-2021 19:08

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժի հետ մարտում զոհված զինծառայողի անունը և հայտնել 8 վիրավորի վիճակի մասին

Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.), տեղեկացնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ևս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

Ուրբաթ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական ​​դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Փոխհրաձգության արդյունքում մեկ հայ զինծառայող է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Ժամը 14.30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է, իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։