Բավ է պառակտվել
31-05-2021 17:59

Հայաստանի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից հայ զինվորների նոր գերեվարման մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է հայ զինծառայողների գերեվարման մասին տեղեկատվությունը։

«Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։ Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն», - ասվում է պաշտպանական գերատեսչության մամալո ծառայության տարածած հայտարարությունում։