Բավ է պառակտվել
25-11-2019 12:11

Երևանի բազմահարկ շենքերում սկսվել է վերելակների փոխարինման գործընթացը։ Նոր վերելակները ներառական են

Երևանի տաս վարչական շրջանների 20 բազմաբնակարան շենքում սկսվել է վերելակների փոխարինման գործընթացը, գրել է ֆեյսբուքում քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Ըստ նրա, վերելակների տեխնիկական բնութագրերում ամրագրված է ներառականության սկզբունքը․ վերելակներում առկա են կուրություն ունեցող անձանց համար ընթեռնելի սեղմակների տառատեսակները, ձայնային համակարգը, ինչպես նաև հարմարություններ, որպեսզի դրանցից կարողանան օգտվել նաեւ սայլակով մարդիկ։

Կարապետյանը նշել է, որ Երևանում վերելակների 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի։ “Փախարինման ենթական է 3500 վերելակ։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանն իրականացնում է փորձնական ծրագիր։ Հիմնական ֆոնդը կփոխարինվի փոխառու միջոցների հաշվին”,- հավելել է մամլո քարտուղարը։