Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանի համաձայն՝ փետրվարի 9-ից մինչև ապրիլի 1-ը ՊՆ վարչական շենքում ռազմական կառավարում մասնագիտությամբ դասընթացներ կանցնեն: Ինչպես հայտնում է Gisher.news-ն՝ հղում կատարելով ՊՆ մամլո ծառայությանը, դասընթացները կանցնեն ԶՈՒ Գենշտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ: Դասընթացների մասնակիցները կքննարկեն ժամանակակից և հիբրիդային զորքերի, օպերատիվ արվեստի, ազգային անվտանգության, ռազմական արվեստի պատմության թեմաները: Դասընթացներին մասնակցում են ԶՈՒ և ՊՆ ԶՈՒ ստորաբաժանումների ղեկավար համակարգերի ներկայացուցիչները:
Բավ է պառակտվել