Բավ է պառակտվել
18-05-2016 16:41

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով» գող Կամո Մոսկովսկին (տեսանյութ)

Ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են մինչ այդ դատվածություն ունեցող քրեական հեղինակություն, օրենքով գող Կամո Եղիազարովին, որը հայտնի է Կամո Մոսկովսկի մականունով: 59-ամյա Կամո Մոսկովսկին, որը մինչ այդ դատված է եղել թմրադեղեր պահելու ու հաշվեհարդարի համար, ձերբակալվել է թմրանյութերի պահման կասկածով: Պարզվել է, որ Կամոն Մոսկվայի շրջան թմրանյութերի մատակարարում կազմակերպող խմբի անդամ է, հայտնել են ՏԱՍՍ-ին ոստիկանությունից: ՆԳՆ-ից նշել են, որ ձերբակալվածին զննելուց հետո նրա մոտից 1.2 կգ ընդհանուր զանգվածով հերոին է առգրավվել: