Բավ է պառակտվել
01-11-2016 15:12

Մոսկվայում հոսպիտալացվել է հայազգի հայտնի գիտնական Արթուր Չիլինգարովը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 77-ամյա հայտնի գիտնական Արթուր Չիլինգարովը:

Չիլինգարովին հիվանդանոց են տեղափոխել սուր ցավերով: Անցկացված հետազոտությունից հետո բժիշկներն ախտորոշել են լուրջ հիվանդություն:

Այժմ Չիլինգարովը ստացիոնար բուժում է ստանում, և նրա վիճակը գնահատվում է կայուն: Մոտ ժամանակներս բժիշկները պատրաստվում են վիրահատել հայազգի հայտնի գիտնականին:

Արթուր Չիլինգարովն Արկտիկայի և Անտարկտիկայի հայտնի հետազոտող է, գիտնական-օվկիանոսագետ, պետական և քաղաքական գործիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր: