Բավ է պառակտվել
03-11-2016 11:45

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով 3 մանկապարտեզի և 2 դպրոցի աշակերտների են տարհանում

Մոսկվայի արեւելքում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են երեք մանկապարտեզների եւ երկու դպրոցների երեխաներին ու աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

Մի քանի կրթական հաստատություններ պայթյունի սպառնալիքի մասին անանուն հաղորդումներ են ստացել:

«Այդ կապակցությամբ տարհանում են երկու դպրոցների եւ երեք մանկապարտեզների սաներին եւ աշխատողներին»,- հայտարարել է աղբյուրը: