Բավ է պառակտվել
18-08-2022 16:11

Մոսկվայում օդի աղտոտվածություն է և ծխի հոտ

Երկրորդ առավոտն անընդմեջ մոսկվացիները բողոքում են ծխի հոտից, այն տարածվել է քաղաքի բոլոր շրջաններում։ Մեկ օր առաջ «Ռոսլեսխոզ»-ն ու ԱԻՆ-ն այս երևույթը կապել էին Ռյազանի շրջանում անտառային հրդեհների հետ, գրում է Ինտերֆաքսը։

Հինգշաբթի առավոտյան Պեչատնիկի, Իզմայիլովո, Շչուկինո, Դինամո շրջաններում, քաղաքի մի շարք հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում սմոգ և ծխի հոտ է եղել։ Օդի որակի վատթարացում է արձանագրվել նաև «Սեվերնի Ռեչնոյ» կայարանի և Վնուկովո օդանավակայանի տարածքում։

Ըստ Հիդրոմետկենտրոնի կայքի՝ հինգշաբթի Մոսկվայում սպասվում է ուժեղ շոգ՝ մինչև +31 աստիճան, իսկ օգոստոսի 19-ին մինչև ժամը 23։00-ը՝ բարձր՝ 4-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Չորեքշաբթի առավոտյան մոսկվացիները բողոքել են հոտից և պատուհանագոգերի վրա մոխրի մասնիկներից։ Մայրաքաղաքի Ռոսպոտրեբնադզորն ուժեղացրել է հսկողությունը քաղաքում մթնոլորտային օդի վիճակի նկատմամբ։ Մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրշեջներ, փրկարարներ և տեխնիկա է ուղարկել Ռյազանի բնակիչներին օգնելու համար։

Չորեքշաբթի երեկոյան Սոբյանինի տեղակալ Պյոտր Բիրյուկովը հայտարարել է, որ Մոսկվայի հրշեջների և տեխնիկայի խմբավորումը Ռյազանի շրջանում կկրկնապատկվի։ Դրանից հետո Ռյազանի մարզում կներգրավվեն Մոսկվայի ավիացիոն կենտրոնի հինգ ուղղաթիռ՝ երեք Կա-32Ա՝ աշխարհի ամենամեծ հրշեջ Մի-26Տ ուղղաթիռը, որը կարող է հրդեհի օջախի վրա մինչև 15 տոննա ջուր լցնել, և ՎԿ117Ս-2 հետախուզական ուղղաթիռը։ Հրշեջներից բացի, Մոսկվայից Ռյազանի շրջան են ժամանել նաև քաղաքային ճանապարհային ծառայությունների ջրող-լվացող տեխնիկայի համահավաք ջոկատներ։