Բավ է պառակտվել
10-09-2021 12:51

Մոսկվայում կտուգանեն առանց խլացուցիչի մեքենաների համար աղմկաչափերով սարքավորված տեսախցիկների օգնությամբ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 8 -ին, Մոսկվայի քաղաքային դումա է ներկայացրել փոփոխությունների փաթեթ, որը խստացնում է գիշերը վարորդների կողմից լռությունը խախտելու համար պատասխանատվությունը: Այժմ 500 ռուբլու փոխարենխախտողները կվճարեն 5000 ռուբլի տուգանք:

Մայրաքաղաքի քաղաքապետն ասել է, որ փոփոխությունների համաձայն, այժմ Մոսկվայում կարգելվի տրանսպորտային միջոցների օգտագործումը «մասամբ կամ ամբողջությամբ փոփոխված խլացուցիչներով»: Նա պարզաբանել է, որ 200 ձիաուժից բարձր հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենաների համար տուգանքը կլինի նույնիսկ ավելի մեծ ՝ +250 ռուբլի յուրաքանչյուր 10 ձիաուժի համար, իսկ 400 ձիաուժ շարժիչ ունեցող սպորտային մեքենաների սեփականատերերը կվճարեն 10 000 ռուբլի: Այս մասին քաղաքապետը հայտնել է իր անձնական բլոգում:

Սոբյանինը հավելել է, որ նման խախտումների համար տուգանքները կձևավորվեն ավտոմատ ձևով` աղմկաչափով հագեցած տեսախցիկների միջոցով: Ըստ քաղաքապետի, սա կապահովի պատասխանատվության ենթարկելու համակարգային բնույթը: Նա նաև ասել է, որ փոփոխված խլացուցիչներով հագեցած մեքենաները կտեղափոխվեն ու կպահվեն տուգանային հրապարակում, մինչև վարորդը կփոխի խլացուցիչը: