Բավ է պառակտվել
07-12-2021 19:11

Մոսկվայում այցելուն կրակ է բացել ՄԲԿ-ում՝ դիմակ հագնելու պահանջը մերժելուց հետո, զոհվել է երկու անձ

Զինված հանցագործը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ երկու մարդ է զոհվել։ Մեկը ՄԲԿ- աշխատակցուհի է, մյուսը՝ այցելու, հայտնել են ՏԱՍՍ-ին ՆԳՆ-ից։ Եվս երեք մարդ վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստին պնդում է, որ զոհերի թվում երեխա կա։ Ըստ ականատեսների՝ վիրավորվել է մի աղջիկ, «կարծես 10-11 տարեկան»։

Կրակողին բերման է ենթարկել միգրացիոն բաժնի աշխատակիցը։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտնել է, որ ձերբակալվել է Մոսկվայի 45-ամյա բնակիչ։ «Նախնական տվյալներով՝ մի տղամարդ մտել է ՄԲԿ և հրաժարվել դիմակ հագնել։ Այդ ժամանակ պահակը փորձել է դուրս ուղեկցել նրան։ Ի պատասխան՝ տղամարդը հանել է ատրճանակը և սկսել կրակել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նույն տարբերակն է բերում Mash-ը։

Ձերբակալվածն, ըստ նախնական տեղեկությունների, «գտնվում է ոչ ադեկվատ, անսթափ վիճակում», - հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը իրավապահ մարմիններում։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության և ապօրինի զենքի շրջանառության հոդվածներով։