Բավ է պառակտվել
13-07-2021 12:56

Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում՝ 200 միգրանտի մասնակցությամբ

Երկուշաբթի, հուլիսի 12-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, միգրանտների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հարավ-արևելյան վարչական շրջանում: Արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել:

Ինչպես հայտնում է «112» հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներին՝ Մոսկվայի Կուզմինկիի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների մասնակցությամբ:

«Մայրաքաղաք Կուզմինկի շրջանում միգրանտները կռվում են: Ականատեսները հայտնում են, որ կռվին մասնակցում է շուրջ 200 մարդ», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ քաշքշուկը սկսվել է մի քանի ժամ առաջ՝ հուլիսի 12-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում: Արտակարգ դեպքի վայր են ժամանել տասնյակ ոստիկանական ջոկատներ, սակայն ծեծկռտուքը չի հաջողվել ամբողջովին դադարեցնել։ Ծեծկռտուքի մասնակիցները «կռվում են» են առանձին խմբերով

Իրավապահները բերման են ենթարկում կռվի մասնակիցներին: