Բավ է պառակտվել
03-09-2016 16:30

Մոսկվայում տաջիկները սպանել են ռուսաստանաբնակ հայ գործարարին

Մոսկվայում օգոստոսի 31-ին, 4 տաջիկ սպանել են ռուսաստանաբնակ հայ գործարարի: Սպանվածը 59-ամյա Հենզել Ծառուկյանն է, ծնունդով Ջավախքի Սաթխա գյուղից է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի երեկոյան` գործարարը աշխատանքի վայրից դուրս է եկել եւ 4 տաջիկ հարձակվել են նրա վրա եւ մետաղյա խողովակով խփելով գլխին` սպանել ու գողացել մոտի գումարը: Տարածքի տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, հանցագործներից մեկին ռուս իրավապահներն արդեն բռնել են:

Հենզել Ծառուկյանն ամուսնացած է, ունի երեխաներ: