Բավ է պառակտվել
19-03-2020 13:46

Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով հիվանդ կին, նա 79 տարեկան էր

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է կորոնավիրուսով հիվանդ պացիենտը, հայտնել են COVID-19 կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկողության և մոնիթորինգի օպերատիվ շտաբից։

“Հիվանդը 79 տարեկան էր, նա հոսպիտալացվել էր մարտի 13-ին, բայց հարազատների անձնական պնդմամբ բուժման նպատակով տեղափոխվել մասնավոր բժշկական կենտրոն։ Կորոնավիրուսային վարակի թեստավորման դրական պատասխան ստանալուց հետո նա անմիջապես տեղափոխվել էր թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոց”, - հայտնել են լրագրողներին Մոսկվայի օպերատիվ շտաբից:

Ըստ բժիշկների՝ տարեց հիվանդն ունեցել է մի շարք քրոնիկ հիվանդություններ, այդ թվում` 2-րդ տիպի շաքարախտ, աթերոսկլերոզ և հիպերտոնիկ հիվանդություն:

Ինֆեկցիոն հիվանդանոցում կինը գտնվել է մեկուսացված բոքսում։ Շնչառական անբավարարության ուժգնացմամբ պայմանավորված՝ նա ստացել է համալիր ինտենսիվ թերապիա վերակենդանացման բաժանմունքում:

Սա կորոնավիրուսային վարակից մահվան առաջին դեպքն է Ռուսաստանում։