Բավ է պառակտվել
30-11-2016 13:54

Մոսկվայում կտեղադրվի աշխարհի ամենամեծ ամանորյա երաժշտական խաղալիքը

Մոսկվայի Պոկլոննայա գորա բլրի վրա կտեղադրվի տոնածառի խաղալիք, որում պարահրապարակ կլինի: 2016 թվականին գունդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` «Աշխարհի խոշորագույն լուսադիոդային քանդակ» անվանակարգում:

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքը հաղորդում է, որ խաղալիքը կհավաքվի 23 հազար էլեկտրական լամպերից, իսկ դրա տրամագիծը կկազմի 17 մետր: Դրանից բացի, հնչող երաժշտությունից կախված` լուսադիոդները խաղալիքի մակերևույթին կարտապատկերեն տարբեր չափերի նախշեր և ֆիգուրներ` ձյան փաթիլներ, հրավառություն, օղակներ:

«Բոլոր ցանկացողները կկարողանան մտնել հսկայական խաղալիքի ներսը և պարել: Այնտեղ կհնչեն հայտնի երգեր, այդ թվում`ABBA խմբի Happy New Year-ը, Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» ցիկլի «Ձմեռ» հատվածը, և այլն», - ասվում է հայտարարության մեջ:

Խաղալիքի հավաքման աշխատանքները կմեկնարկեն դեկտեմբերի մեկին և կտևեն ավելի քան մեկ շաբաթ: Տոնածառի գունդը կլինի խոշորագույնը, բայց ոչ միակը քաղաքում. այսպես, 11 մետր տրամագծով լուսարձակող գունդ կտեղադրվի Տնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսում (ВДНХ), իսկ Զելենոգրադ վարչական շրջանի հրապարակում կհայտնվի ամենափոքր` 3 մետր տրամագծով գունդը: