Բավ է պառակտվել
15-11-2018 18:09

Հանգստյան օրերին Մոսկվայում ձյուն կտեղա

Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում ձյուն է սպասվում, հաղորդում է “Մետեոնովոստին”:

Նոյեմբերի 17-ի ցերեկը տեղ-տեղ կլինեն առաջին թույլ տեղումները, ջերմաստիճանը `զրոյից երկու աստիճան: Նոյեմբերի 18-ի գիշերը քաղաքում ձյունը կնստի, իսկ ճանապարհներին կառաջանա մերկասառույց։

“Զրոյին մոտ օդի ջերմաստիճանի պակմաններում ձնհալ հնարավոր չէ ակնկալել : Կձևավորվի ձնեծածկ, և մայրաքաղաքի բնանկարը կդառնա լրիվ ձմեռային”, - կանխատեսել են օդերևութաբանները։

Նոյեմբերի 18-ի երկրորդ կեսին ձյան ուժգնությունը կնվազի, և մի փոքր կտաքանա՝ մինչև + 2 աստիճան։ Տեղացած ձյան որոշ մասը կհալչի, սակայն արդեն հաջորդ շաբաթվա սկզբին ձյան ծածկը կավելանա: