Բավ է պառակտվել
07-11-2016 12:05

Մոսկվայում ձերբակալվել է սկանդալային Մառա Բաղդասարյանը

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Gelandewagen-ի սկանդալային ավտոարշավի մասնակից Մառա Բաղդասարյանին, հայտնում են աղբյուրները իրավապահ մարմիններում:

«Լենինի պողոտայում ձերբակալվել է Մառա Բաղդասարյանը»,- ասել է  զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե ոստիկանության աշխատակիցներն աղջկան վարչական տուգանք էին գրել սխալ կայանելու համար: Փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ Բաղդասարյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար 16 չմուծած տուգանք ունի:

«Աղջկան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժին եւ դատարան ներկայանալու ծանուցում հանձնել»,- ասել է աղբյուրը:

Մառա Բաղդասարւանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, մսի մեծածախ վաճառքով է զբաղվում: