Բավ է պառակտվել
30-09-2021 14:36

Ռուսաստանի ՆԳՆ-ն կսկսի արտաքսել ապօրինի օտարերկրացիներին

Սեպտեմբերի 30-ից հետո ՆԳՆ աշխատակիցները կարող են երկրից միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ մինրև երկրից արտաքսում ապօրինի միգրատների նկատմամբ, որոնք չեն օրինականացրել Ռուսաստանում իրենց կացությունը, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան։ Այս մասին հայտնում է “Ինտերֆաքս”-ը։

Նա հղում է արել դաշնային թիվ 115 օրենքի նորմերին, որոնք կսկսեն տարածվել այն անձանց վրա, ովքեր չեն հասցրել օրինականացնել իրենց կացությունը։

Նրա տվյալներով՝ այժմ Ռուսաստանում գտնվում է 7մլն միգրանտ, որոնց թվում կան “աննշան թվով ոչ լեգալներ”։

Ռուսաստանում, 2020 թվականից սկսած, համաճարակի պատճառով կասեցվել է օտարերկրացիների ժամանակավոր կացության, ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետը Ռուսաստանում և նրանց թույլատրվել էմիչև 2021 թվականի հունիսի 16-ը չվերաձևակերպել փաստաթղթերը:

Հունիսին հայտնի դարձավ, որ միգրացիոն ոստիկանության ստորաբաժանումներում առաջացել են օտարերկրացիների հսկայական հերթեր, որոնք ցանկանում էին հասցնել ժամանակին օրինականացնել իրենց կարգավիճակը:

Հունիսի 15 -ին նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգեց Ռուսաստանում նրանց ժամանակավոր գտնվելու ժամկետը մինչև սեպտեմբերի 30 -ը: Մինչև այդ պահը նրանք ժամանակ ունեին ձևակերպել փաստաթղթերը Ռուսաստանում մնալու կամ ինքնուրույն մեկնելու համար:

Հոկտեմբերի 1-ից իր գործողությունն է դադարում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ Ռուսաստանից հարկադիր արտաքսման միջոցառումների կիրառման՝ հետագայում մուտքի արգելքի սահմանմամբ, ինչպես նաև Ռուսաստանում կացության (բնակության) անցանկալիության վերաբերյալ որոշումների ընդունման, մուտքի արգելքի և ժամանակավոր կացության ժամկետի կրճատման ժամանակավոր արգելքը: