Բավ է պառակտվել
16-04-2021 15:28

Ռւսաստանի ՆԳՆ-ն սպառնում է արտաքսել ԱՊՀ անօրինական միգրատներին։ Նրանց թվում է շուրջ 61 հազ․ Հայաստանի քաղաքացի

Ռուսաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը դիմել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին պրոֆիլակտիկ աշխատանքներ վարել ներկայումս Ռուսաստանում գտնվող անօրինական միգրատների հետ, որպեսզի գործը չհասնի հարկադիր արտաքսման։
«Ձեր քաղաքացիներից շատերն այսօր անօրինական են գտնվում են իմ երկրի տարածքում։ Եվ եթե այդ հարցը չլուծվի մինչև հունիսի 15-ն, ինչպես ենթադրում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրն՝ այդ մարդիկ կպատժվեն ընդհուպ մինչև երկրից արտաքսում և սահմանների փակում։ Ես կցանկանայի, որ դուք ձեր պետություններում իրազեկման աշխատանքներ իրականացնեք՝ ԶԼՄ-ների մասնակցությամբ։
Գորովոյը նաև շեշտել է որ միգրացիոն ռեժիմի խախտումների համար Ռուսաստանի տարաշքում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիների նկատմամբ չի կիրառվի իրավապահ պրակտիկա:
ՆԳՆ տվյալներով, ներկայումս ՌԴ տարածքում անօրինական գտնվում է ավելի քան 120հազ Ադրբեջանի քաղաքացի, 61 հազարից ավել Հայաստանի քաղաքացի, 49հազ․ Ղազախստանի քաղաքացի, ավելի քան 115հազ․ Կիրգիզիայի, 247հազ․՝ Տաջիկստանի, 332հազ․՝ Ուզբեկիստանի և 152հազ․ Ուկրաինայի քաղաքացիներ։