Բավ է պառակտվել
10-07-2019 22:31

Ագարակցիների խնդիրը բարձրաձայնվեց ԱԺ -ում

Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի 1000-ից ավելի աշխատակից երկար ժամանակ է, ինչ գործադուլ է հայտարարել։ Աշխատողների մեծ մասը Ագարակի ու Մեղրու բնակիչներ են: Նրանց խնդիրը բարձրաձայնել են ԱԺ –ի արտահերթ նիստում: ԱԺ <<Իմ քայլի>> պատգամավոր Արմեն Խաչատրյանը ասել է , որ կոպտորեն խախտվել են բնակիչների աշխատանքային իրավունքները: 

<<Բնակիչները գտնում են, որ կոպտորեն խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները, սոցիալական խնդիրներ են առաջ բերում։ Կառավարությանն առաջարկում եմ հրատապ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը>>, - հայտարարեց պատգամավորը:

Խնդրրի մասին խոսեց նաև ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

<<Ես խնդրին ծանոթ եմ նաև որպես տարածքից ընտրված պատգամավոր։ Այո, Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով բնակիչների հարակից տները հսկայական վնաս են կրել և որևէ կերպ չի փոխհատուցվել։ Բացի այդ, մարդկանց շահագործել են աշխատաժամանակից դուրս և որևէ ձև չեն վարձատրվել։ Իմ դիմումի համաձայն, գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Քրգործը ուղարկված է Հատուկ քննչական ծառայություն։ Այս տարածքից ընտրված պատգամավորներով պետք է հետամուտ լինենք, որ խնդիրը լուծվի, որովհետև Հայաստանում վաղուց անցել են ստրկատիրական ինկվիզիցիայի ժամանակները>>, - հայտարարեց Զոհրաբյանը։

 

Արմինե Գևորգյան