Բավ է պառակտվել
23-12-2021 11:19

ԱՄՆ-ի զենքի արտահանման ծավալը մեկ տարում կրճատել է 21 տոկոսով

ԱՄՆ-ի՝ արտասահմանին ռազմական տեխնիկայի և զենքի վաճառքը վերջին ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կրճատվել է 21%-ով և կազմել 138 մլրդ դոլար, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Նախորդ ֆինանսական տարում ԱՄՆ զենքի արտահանումը կազմել է 175 մլրդ դոլար, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Պետդեպարտամենտին։

Դիտորդները նշում են, որ կրճատումը կարող է մասամբ պայմանավորված լինել Սաուդյան Արաբիային հարձակողական սպառազինության մատակարարումը մերժելու հետ, որը կարող է օգտագործվել Եմենի հութիների դեմ։

Էր-Ռիադի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիայի ավիահարձակումները Եմենի վրա մեծ թվով զոհերի են հանգեցնում խաղաղ բնակչության շրջանում։