Բավ է պառակտվել
29-11-2022 10:07

Ադրբեջանական կողմը երեքշաբթի գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: