Բավ է պառակտվել
17-01-2022 12:22

24-ամյա երիտասարդը Նոյեմբերյանում գիշերը մտել է առանձնատուն և տանտիրոջից “փամփուշտ ստացել”։ Ոստիկանությունը բերման է ենթարկել վերջինիս

Նոյեմբերյան քաղաքի բնակիչը կրակել է իր առանձնատունը մտած 24-ամյա տղամարդու վրա, հայտնում է Հայաստանի ոստիկանությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, հունվարի 15-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տերյան փողոցի տներից մեկում գող կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 03.10-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է նշված առանձնատան պատշգամբ։

Նրան նկատել է տանտիրոջ դուստրը և հայտնել հորը: Նա էլ հետապնդել է երիտասարդին, ապա որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել նրան:

Զենքը հաշվառված է տանտիրոջ անվամբ;

Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: