Բավ է պառակտվել
21-12-2020 12:34

Շրջանցելո՞վ բողոքի ակցիա մասնակիցներին․ Փաշինյանը որոշել է ուղղաթիռո՞վ հասնել Սյունիք (տեսանյութ)

Մինչ բնակիչներն արգելափակել էին ճանապարհը՝ թույլ չտալու վարչապետին մուտք գործել երկրի հարավ, նրանց գլխավերևով ուղղաթիռ թռավ։ Հավաքվածներն ուղեկցեցին այն ծաղրական գոչյուններով։

Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի բնակիչներն, ովքեր փակել էին ճանապարհը՝ թույլ չտալու վարչապետին մուտք գործել Հայաստանի հարավ, իրենց գլխավերևում ուղղաթիռ նկատեցին։

“Ինքն է, էլ ո՞վ պիտի լինի։ Ուզում է մեր գլխի վրայով թռչել”,- գոռացին բնակիչներն ու սկսեցին վանկարկել․ “Նիկոլ, դավաճան”։

“Հայաստանն աճուրդի հանողն իրավունք չունի այստեղ գալ”,- հայտարարեցին ակցիա մասնկաիցները, հավելելով, որ բողոքում են ոչ թե հանուն իրենց մարզի, այլ հանուն ամբողջ Հայաստանի ու Արցախի։

“Բազմոցներին նստած երևանյան զոմբիները չեն պատկերացնում, ինչ է կատարվում Հայաստանում։ Եթե ազնիվ մարդ ես, եթե իրոք քո ժողովրդի կողքին ես, ինչու՞ ես ոստիկանների ուղեկցությամբ շրջում։ Դուրս արի, խոսա մարդկանց հետ”,-ասեց ակցիայի մասնակիցներից մեկը, խոսելով Փաշինյանի մասին։