Բավ է պառակտվել
23-02-2023 10:51

Վրաստանի սահմանին հերթում 1776 բեռնատար է կուտակվել

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ վկայակոչելով ռուսական կողմի տվյալները։

Պատճառը եղանակային բարդ պայմաններն են։

Ստեփանծմինդա-Լարս այս մայրուղիով է անցնում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ավտոճանապարհը։

Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փետրվարի 22-ին Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին 1788 ծանր բեռնատար սպասում է Վրաստանի սահմանը հատելուն։ Նրանք կանգնած են ինչպես հերթում, այնպես էլ կահավորված ավտոկայանատեղիներում և սպասարկման օբյեկտների կողքին՝ Վերին Լարսի անցակետի դիմաց, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Սահմանափակումները գործում են փետրվարի 20-ի ժամը 17:15-ից։ Դրանք ներդրվում են ձյան տեղումներից հետո ճանապարհը մաքրելու անհրաժեշտության և ձնահոսքի վտանգի պատճառով։