Բավ է պառակտվել
25-10-2022 11:10

Երևանի վարչական շրջաններից մեկում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայնում է Աջափնյակի վարչական շրջանի որոշ բնակիչների և Արմավիրի մարզի մեկ գյուղի ջրամատակարարման պլանային դադարեցման մասին։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 9.30-ից մինչև հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ը ժամը 9.30-ն, կդադարեցվի Սիլիկյան և Հաղթանակ վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչների ջրամատակարարումը։