Բավ է պառակտվել
16-12-2021 15:28

Երևանի շրջաններից մեկը 15 ժամ ջուր չի ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 17-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Ս. Գևորգյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172-ից-180 զույգ համարների, Հալաբյան 41-ից-65 կենտ համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – ասվում է հայտարարության մեջ: