Բավ է պառակտվել
05-08-2022 12:46

Երևանի վարչական շրջաններից մեկում 9 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը։

Նշված ժամերին ջուր չեն ունենա Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի, Արցախի փողոցի և նրբանցքների սպառողները։

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

10 ժամով ջրանջատում՝ Երևանի երկու վարչական շրջանում
Երևանի շրջաններից մեկը 12 ժամով կջրազրկվի վթարի պատճառով
Երևանի վարչական շրջաններից մեկում սպասվում է 12-ժամյա վթարային ջրանջատում
Ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
Երևանի երեք շրջան և մեկ գյուղ 10 ժամ զրկված կլինեն ջրից