Բավ է պառակտվել
29-01-2020 14:48

Երևանի շրջաններից մեկում փողոցային վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Երևանում հետաքննում են մայրաքաղաքի շրջաններից մեկում հնչած կրակոցների պատճառները։

Ոստիկանության մամլո ծառայությունը հայտնել է, որ հունվարի 28-ին, ժամը 22։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Արարատյան 2-րդ զանգվածի թիվ 29 և 12 շենքերի մոտակայքում հնչել են կրակոցներ։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ և գործարանային համարով, առանց պահեստատուփի գազային ատրճանակ:

Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակվել են ժամը 21։30-ին, Վանցյան փողոցի 7/7 շենքի հասցեի մոտ ծագած վիճաբանության ընթացքում։

Վիճաբանության մասնակիցների ինքնությունները հայտնի են: Նշանակվել են փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցներին եւ հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: