Բավ է պառակտվել
13-12-2019 14:21

Խուզարկություն է իրականացվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը (տեսանյութ)

Ուրբաթ օրը խուզարկություն է իրականացվել ՀՖՖ նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը: Հայրապետյանը մոտեցել է լրագրողներին:

“Անմիջապես ասեմ, որ չեմ պատասխանելու հարցերին: Ինձ չեն կալանավորել և չեն կալանավորելու”, - ասել է Հայրապետյանը:

Հարցին, թե խուզարկության ընթացքում որևէ բան գտե՞լ են, Հայրապետյանը կատակել է. “այո, ինքնաթիռը, տանկ, և մի քանի Bentley ու BMW։

“Զինվեք համբերությամբ, երեկոյան ամեն ինչ կլսեք”,- ասել է Հայրապետյանը:

Ավելի վաղ ոստիկանության մամուլի ծառայությունից “Նովոստի-Արմենիա” լրատվական գործակալությանը հայտնել էին, որ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում (6-րդ բաժին) նյութեր են նախապատրաստվում են Հայրապետյանին նկատմամբ։ Տեղեկություններ են ստացվել, որ նա, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: