Բավ է պառակտվել
28-03-2015 08:52

Փարիզի քաղաքապետարանում ցեղասպանության 100-րդ տարելիցն նվիրված ցուցահանդես է բացվելու

Փարիզի քաղաքապետարանի շենքում, քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Հայաստան 2015. Ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով ցուցահանդես է բացվելու: Ցուցահանդեսը կայանալու է 2015 թվականի ապրիլի 29-ից հուլիսի 4-ը: Ուշադրության կենտրոնում են լինելու 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում քաղաքացիական բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունները: Ֆրանսիայի մայրաքաղաքում ցուցադրության համար 350 լուսանկարներ եւ 150 փաստաթղթեր են բերվելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից եւ Փարիզի «Նուբար» գրադարանից: