Բավ է պառակտվել
18-10-2018 13:42

Հայասատանի խորհրդարանում ներկայացվել է միասեռ ամուսնություններն արգելող նոր օրինագիծը

Հայասատանի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող նոր օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակը գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։

“Նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը”,-նշվում է հաղորդագրության մեջ։