Բավ է պառակտվել
26-10-2021 13:15

Հայաստանի խորհրդարանը փակ նիստում կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօրվա ԱԺ նիստին՝ 63 կողմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Պատգամավորների որոշմամբ՝ փակ նիստին զեկույցներով հանդես կգան ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցի զինծառայողները ճանապարհների և դիրքերի շինարարության կանոնավոր փորձեր են ձեռնարկում, արձանագրվել են հայկական տարածքի կրակակոծման, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներից անասունների գողության դեպքեր։

Հայկական կողմը բազմիցս պահանջել է Ադրբեջանին ԶՈւ-ից վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

Մայիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զինված ուժերը ելման դիրքեր, Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։