Բավ է պառակտվել
28-09-2018 14:05

Հայաստանի անձնագրային համակարգում փոփոխություններ են սպասվում

Հայաստանի ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանրապետության անձնագրային համակարգում մի շարք փոփոխություններ են սպասվում։

Մասնավորապես, մրցութային հիմունքներով հերթերի գրանցման սարքավորումներ են ձեռք բերվելու, որոնք տեղադրվելու են անձնագրային բաժանմունքներում։ Այնտեղ են տեղադրվելու նաև մանրը վերադարձնող տերմինալներ։

Բացի այդ, մրցույյթ է հայտարարվել վիզաների և անձնագրերի վարչության պաշտոնական կայքը ստեղծելու և մեկ այլ մրցույթ՝ անձը հաստատող նոր էլեկտրոնային փաստաթղթերի համակարգի ներդրման համար։

“Արդյունքում, կենսաբանական անձնագրերի լուսանկարով էջը կփոխարինվի պլաստիկ էջով, որն ավելի դիմացկուն և արդիական կլինի, նոր համակարգը թույլ կտա քաղաքացիներից պահանջվող բոլոր փաստաթղթերի պատճենների փոխարեն բազայում պահել դրանց սկանավորված նմուշները”,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, անձնագրային բաժանմունքների բոլոր պատուհանների կողքին տեղադրվելու են լուսանկարչական ապարատներ, մատնահետքերի ստացման սարքեր և այլ անհրաժեշտ սարքավորում։ Այսպիսով կվերանա նույնականացման քարտ կամ կենսաբանական անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը։ Սույն նորամուծության նպատակն է հերթերը կրճատելու միջոցով բարձրացնել սպասարկման որակը։