Բավ է պառակտվել
19-10-2021 11:07

Նոյեմբերի 1-ից Պետերբուրգում QR-կոդ կպահանջվի թանգարաններ և լողավազաններ այցելելու համար

Նոյեմբերի 1-ից Սանկտ Պետերբուրգում միջոցառումներին մասնակցությունը և հասարակական վայրերի այցելությունը կթույլատրվի QR կոդերի ներկայացմամբ: Դա բխում է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի ստորագրած հրամանագրից, երկուշաբթի հայտնել են ՏԱՍՍ-ին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Նոյեմբերի 1-ից 40-ից ավելի մասնակցով ցուցահանդեսներիի, մարզական և այլ միջոցառումների այցելությունը հնարավոր կլինի կամ ամբողջապես պատվաստված լինելու, կամ հիվանդացած լինելու QR կոդերի, կամ էլ բժշկական հիմնավորմամբ պատվաստումից ազատվելու տեղեկանքի առկայությամբ։ Նոյեմբերի 15-ից կպահանջվի QR կոդ ներկայացնել լողավազաններում, ֆիտնես կենտրոններում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններում, թատրոններում, կրկեսներում, համերգասրահներում, կինոթատրոններում, թանգարաններում և ցուցահանդեսներում, ինչպես նաև ամուսնության հանդիսավոր գրանցման արարողության ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, այցելուների մուտքը Սանկտ Պետերբուրգի հանրային սննդի օբյեկտներ դեկտեմբերի 1-ից կթույլատրվի կամ COVID-19- ի դեմ ամբողջապես պատվաստված լինելու, կամ հիվանդացած լինելու QR կոդերի, կամ էլ բժշկական հիմնավորմամբ պատվաստումից ազատվելու տեղեկանքի առկայության դեպքում։ «Դեկտեմբերի 1 -ից այս պայմանը [պատվաստումների կամ տարած հիվանդության մասին QR կոդը կամ պատվաստումից ազատման բժշկական տեղեկանքը ներկայացնելու] մտցվում է սննդի օբյեկտների (բացառությամբ արտադրական ճաշարանների, երկաթուղային կայարանների և օդանավակայանների), մանրածախ առևտրի կետերի (բացառությամբ դեղատների, գազալցակայանների, մթերային խանութների և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութների, ինչպես նաև խանութներ, որոնք չունեն սպասարկման սրահ) այցելուների համար, ինչպես նաև հանգստյան տներում տեղավորվելիս», - ասվում է հաղորդագրության մեջ: