Երեկ գիշեր Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 31 տան մոտակայքում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Թիվ 682 երթուղային տաքսիի, որում եղել են 20 ուղևորներ, շարժիչն անսպասելի պայթել է, որից հետո մեքենան այրվել է:
Բոլոր ուղևորներին վառվող մեքենայից տարհանել են, որևէ մեկը չի տուժել: Փրկարարները 20 րոպե հետո կրակը մարել են: Միկրոավտոբուսի սրահն ամբողջությամբ այրվել է: