Բավ է պառակտվել
16-06-2021 14:42

Հայաստանի ոստիկանությունը հայտնել է, որ քարոզարշավի ընթացքում արձանագրվել է ընտրախախտումների 92 դեպք

Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունն արձանագրել է ընտրական խախտումների 92 դեպք, հայտնել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ոստիկանությունը մայիսի 11-ից մինչև քարազարշավի սկիզբը՝ հունիսի 7-ն իրականացրել է ընտրածածտումների մշտադիտարկում։ Ըստ նրա, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 80 իրավախախտում, որոնցից 45-ի դեպքում ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 35-ը պատահարներ են։

«Մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36-ը պատահարներ են և ենթարկվում են ստուգումների»,- ասել է նա։

Փոխոստիկանապետն ընդգծել է, որ կան դրական ցուցանիշներ քարոզչական պաստառների վնասնման հարցում, որոշ դեպքեր արդեն բացահայտված են։

Ֆիդանյանն ներկայացրել է նաև, թե ինչ նյութեր են նախապատրաստվել ոստիկանությունում և ինչ տեղեկատվություն է ստացվել քարոզարշավի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքում։

«Ընտրակաշառք ստանալու և (կամ) ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու 17 դեպք, քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու 10 դեպք, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1 դեպք, գույքի դիտավորությամբ վնասման 14 դեպք, խուլիգանություն, ծեծ, սպառնալիք՝ 8 դեպք, այլ բնույթի խախտումներ՝ 6 դեպք », - ասել է նա:

Փոխոստիկանապետը նշել է, որ կուսակցություններից ու դաշինքներից ստացվել է 6 հայտարարություն:

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: ԿԸՀ-ն գրանցել է կուսակցությունների 4 դաշինքի և 22 կուսակցությունների ընտրական ցուցակները, բայց «Հայ արծիվներ» կուսակցությունը հայտարարել է ընտրական մրցավազքին մասնակցելուց հրաժարվելու մասին։