Բավ է պառակտվել
10-05-2022 21:01

Ոստիկանությունից հայտնել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում քաղաքացու մահվան պատճառը

Հայաստանի ոստիկանությունը հայտնել է Երևանում դիմադրության ցույցերի մասնակցի մահվան պատճառը։

Մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապօգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել սրտի կանգով անհայտ քաղաքացի։ Չնայած բժիշկների ձեռնարկած անհրաժեշտ միջոցառումներին՝ նրանց ջանքերն ապարդյուն են անցել, քաղաքացին մահացել է։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ընդդիմության ակցիաների և հանրահավաքների օրերին նա բերման չի ենթարկվել։

Գերատեսչությունից հայտնել են, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ (բնության մեջ հանդիպում է կանեփի ընտանիքի բույսերում, հաշիշի և մարիխուանայի ակտիվ բաղադրիչներն են),, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ (հոգեներգործուն նյութերի դաս՝ քնաբեր, սեդատիվ, անկսիոլիտիկ, մկանների կծկումը վերացնող և հակացնցումային ազդեցություններով):

«Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ։