Բավ է պառակտվել
16-11-2023 19:12

Ոստիկանությունից հայտնել են, թե որ բեռնատարների վրա չի տարածվում ցերեկային ժամերին Երևանի կենտրոն մուտքի արգելքը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, թե որ բեռնատարների վրա չի տարածվում ցերեկային ժամերին Երևանի կենտրոն մուտքի արգելքը։
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ նոյեմբերի 13-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն փողոցների միջև ընկած տարածքում, արգելվում է 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը։ Սահմանափակումը գործում է ժամը 7-ից մինչև 21-ը: Նպատակը մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցում ու պողոտայում երթևեկության ծանրաբեռնվածության բեռնաթափումն է
Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքում փողոցներն արդեն կահավորվել են բեռնատարների երթևեկությունն արգելող համապատասխան ճանապարհային նշաններով, նշելով, որ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանի ազդեցությունը չի տարածվում`
– ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
– ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
-անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
– գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների վրա,
– այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին:
Նշվում է, որ նոյեմբերի 20-ից պարեկային ծառայությունը կիրառելու է վարչական ներգործության միջոցներ։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։