Բավ է պառակտվել
12-09-2016 13:36

Աշնան 7 կարևոր սննդամթերքը (լուսանկարներ)

Ամուր դիմադրողականոււթյունը և մաշկի լավ վիճակը ամենալավ բանն է, որ կարող ենք նվիրել ինքներս մեզ՝ մինչ ցրտերի սկիզբը, իսկ նպաստել այդ ամենին կարելի է շնորհիվ այս 7 սննդամթերքի, որոնք կարծես հատուկ աճում են հենց աշնանը: 

1. Խնձոր

Բացի այն, որ խնձորները հարուստ են բջջանյութով, նրանք նաև նպաստում են սրտի առողջությանը: Եթե ուտել խնձորը մարզումներից առաջ, կարելի է նկատել, թե որքանով է ավելանում մարմնի դիմացկունությունը: Այդ ամենը տեղի է ունենում շնորհիվ կվերցիտինի. դա խնձորներում առկա ֆլավոնոիդ է, որն ավելացնում է թթվածնի քանակը թոքերում:

2. Ծաղկակաղամբ

Փորձագետների խոսքով, ծաղկակաղամբն աշխարհում ամենաօգտակար սննդամթերքից մեկն է: Այն ևս նպաստում է սրտի դիմացկունությանը, բարելավում է լյարդի գործունեությունը: Հավայան համալսարանում անցկարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթը երեք բաժին ծաղկակաղամբը կօգնի լյարդին ճարպն ավելի արդյունավետ այրել:

3. Դդում

Մենք այդքան էլ սովոր չեն դդմից ուտեստներ պատրաստել: Սակայն դդումն աշնանը կարող է մեծ օգուտ տալ օրգանիզմին: Դդմից պատրաստված ուտեստների մշտական կիրառումը կօգնի ավելի երկար պահպանել հագեցածության զգացումը: Դդումը հարուստ է կալիումով, գրեթե նույն քանակությամբ, ինչ և բանանը:

4. Գոնգեղ

Այս սննդամթերքը շաղգամի և կաղամբի ինչ-որ միջին խառնուրդ է: Սովորաբար, այն օգտագործում ենք նույնիսկ ավելի քիչ, քան դդումը: Գոնգեղն օժտված է ցածր կալորիականությամբ և միաժամանակ պարունակում է մեծ քանակի բջջանյութ: Այն նաև հարուստ է հակաօքսիդիչներով և կարող է փոխարինել բավական վնասակար կարտոֆիլին:

5. Սունկ

Խորհուրդ է տրվում պատրաստել սունկ շաբաթը գոնե երկու անգամ: Օժտված լինելով քիչ կալորիականությամբ և լինելով շատ սննդարար՝ սունկը չափազանց օգտակար է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սելեն, բարելավում է իմունային համակարգի աշխատանքը, իսկ D վիտամինը նպաստում է քաղցկեղային հիվանդությունների կանպարգելմանը:

6. Նռան հյութ

Ակնհայտ է, որ հակաօքսիդանտները շատ օգտակար են մեր առողջության համար: Նռան հյութը, կարելի է ասել, լավագույն սննդամթերքն է, որ բարձրացնում է դիմացկունությունը և բարելավում նյարդային համակարգի աշխատանքը: Տեքսաս նահանգի Մարզական համալսարանի գիտնականները փորձ են կատարել, որում մարզիկների մի խումբը մարզումներից հետո մեկ բաժակ նռան հյութ էր խմում, երկրորդ խումբը՝ ջուր: Մեկ ամսում ակնհայտ է դարձել առաջին խմբի անդամների հոգնածության նվազումը:

7. Լոռամրգի

Այս համեղ հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ պրոանտոցիանիդին, որն օրգանիզմում նվազեցնում է վնասակար բակտերիաների քանակը: Բացի այդ, դրանք երաշխավորում են բերանի խոռոչի առաղջությունը՝ կանխարգելելով լնդների հիվանդությունները: